Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշիլին, քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Կանանց կազմակերպության նախագահ Ինա Կապանաձեն և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները այցելեցին Ախալցխա քաղաքում հատուկ կարիքներ ունեցող շահառուներին սպասարկող վերականգնողական կենտրոններ և երեխաներին նվիրեցին հատուկ զարգացնող խաղալիքներ։
Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները այցելեցին նաև Ախալցխայի թիվ 7 հանրային դպրոց։ Ախալցխայի կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեի հետ միասին նրանք ծանոթացան դպրոցի պայմաններին, ուսումնական գործընթացին և ծրագրերին, ինչպես նաև աշակերտներին նվիրեցին նկարչական և գրենական պիտույքներ։
