Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. հաղորդվում է զոհերի մասին
Իրանում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, դրանք ընդգրկել են առնվազն 36 քաղաք: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում: Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 զոհի և 17 վիրավորի մասին, կան ձերբակալվածներ: Իշխանություններն անվտանգության լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել, ուժայիններն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերահսկողության տակ են վերցրել երկրի բոլոր քաղաքները: Բողոքի ցույցերը…
