Իրանի նախագահը մասնակցել է Թեհրանում կառավարամետ հանրահավաքին. Tasnim
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անձամբ է մասնակցել Թեհրանում իշխանությանն աջակցող ցույցին՝ հաղորդել է Tasnim-ը։ Գործակալության տվյալներով՝ նա ցուցարարներին է միացել Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի Էնգելաբ հրապարակում։ Ներկա են եղել նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որն ավելի վաղ դեմ էր արտահայտվել բողոքի ցույցերին, իսկ կառավարամետ հանրահավաքում ելույթ ունենալով՝ սպառնացել է Միացյալ…
