Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Փարվանայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ բարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբքի և սահմանափակ տեսանելիության) պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա մայրուղու 94 կմ-110 կմ (Փարավանայի լեռնանցք) հատվածում։ Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ նույն մայրուղու 110 կմ-146 կմ հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։…
