Իրանը Գրոսսիին կոչ է արել արձագանքել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքների կապակցությամբ Վիեննայում Իրանի ներկայացուցչությունը նամակ է հղել ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին՝ նախազգուշացնելով չտարածման համաշխարհային ռեժիմի համար նման հայտարարությունների լուրջ հետևանքների մասին: Նամակում ընդգծվում է, որ նման սպառնալիքներին պատշաճ չարձագանքելը վտանգում է ԱԷՄԳ-ի հեղինակությունը և խաթարում է միջազգային վստահությունը, որը ձևավորվել է կառույցի գործունեության նկատմամբ:…
