Պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները. Կալասը՝ Վենեսուելայում իրադարձությունների մասին

Պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները. Կալասը՝ Վենեսուելայում իրադարձությունների մասին

ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին՝ հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Նա տեղեկացրել է, որ տեղի ունեցածը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: «ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն չունի լեգիտիմություն և պաշտպանել է խաղաղ անցումային շրջանը։ Բոլոր հանգամանքներում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները: Մենք զսպվածության…

Read More
Ռուսաստանն ու Իրանը դատապարտել են ԱՄՆ հարվածները Վենեսուելային

Ռուսաստանն ու Իրանը դատապարտել են ԱՄՆ հարվածները Վենեսուելային

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի ակտը խոր մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ դատապարտելով Վաշինգտոնի գործողությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին միջամտության: Ռուսաստանն աջակցություն է հայտնել Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի գումարմանը: Մոսկվան նաև համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդի հետ, և աջակցություն երկրի ղեկավարության…

Read More
Վենեսուելայում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Սպիտակ տունը հանդես կգա հայտարարությամբ

Վենեսուելայում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Սպիտակ տունը հանդես կգա հայտարարությամբ

Սպիտակ տունը Վենեսուելայի վերաբերյալ հայտարարություն կհրապարակի այն բանից հետո, երբ ԱՄՆ զինվորականները լքեն երկրի օդային տարածքը՝ հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ Կարակասում պայթյունները դադարել են, սակայն ԱՄՆ ռազմական ինքնաթիռները դեռ Վենեսուելայի օդային տարածքում են: Bloomberg-ն էլ գրում է, որ որ պայթյուններ են որոտացել Կարակասի համալիրի տարածքում, որտեղ գտնվում է Ուգո Չավեսի…

Read More
Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից. Վենեսուելայի ԱԳՆ հայտարարությունը

Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից. Վենեսուելայի ԱԳՆ հայտարարությունը

Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից՝ հայտարարել է Հանրապետության արտգործնախարարությունը: «Այս հարձակման նպատակը Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և օգտակար հանածոների զավթումն է՝ նպատակ ունենալով բռնի կերպով խաթարել երկրի քաղաքական անկախությունը։ Դա նրանց չի հաջողվի։ Ավելի քան երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ…

Read More
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին ավիահարվածներ են հասցվել

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին ավիահարվածներ են հասցվել

Այսօր վաղ առավոտից Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին հասցվել են ավիահարվածներ, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը: Քաղաքում լսվել են պայթյուններ, հրդեհներ են բռնկվել, ամբողջ թաղամասեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ենթադրվում է, որ հարվածները հասցրել է Միացյալ Նահանգները: Լրատվամիջոցների տվյալով՝ թիրախավորվել են այդ թվում՝ գեներալիսիմուս Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազան, Ֆորտ Տիունա նավահանգիստը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել…

Read More
Միջամտության դեպքում Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները կդառնան Իրանի թիրախները. Ղալիբաֆ

Միջամտության դեպքում Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները կդառնան Իրանի թիրախները. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իսլամական Հանրապետությունում ցուցարարների դեմ զենք կիրառելու դեպքում Վաշինգտոնն օգնության կհասնի նրանց: Ղալիբաֆը նշել է, որ այդ դեպքում Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։ «Իմացե՛ք, որ իրանցիները միասնական են և վճռական են գործելու թշնամու դեմ»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցի իր…

Read More
Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի շենքի. տուժածների թիվը հասնում է 19-ի

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի շենքի. տուժածների թիվը հասնում է 19-ի

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի բարձրահարկ շենքին՝ հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը: Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ տեղեկացրել է, որ տուժածների թիվը հասնում է 19-ի, որոնց թվում 6 ամսական երեխա կա: Փլատակներում կարող են մարդիկ լինել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ շենքին հարվածել են երկու հրթիռով, դրանցից մեկը զգալիորեն վնասվել է։…

Read More
Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը

Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Վերջինս տեղեկացրել է, որ ընդունել է առաջարկը: Մինչև 2025 թվականի նոյեմբերի վերջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Անդրիյ Երմակը։ Նա հրաժարական է տվել ուկրաինական ատոմակայանների օպերատորի՝ «Էներգոատոմի» շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Կիրիլ Բուդանովը ուկրաինական հետախուզությունը ղեկավարում է 2020 թվականից։ Նյութերը…

Read More
Իրանի իշխանությունները Թրամփին կոչ են արել չմիջամտել երկրի ներքին գործերին

Իրանի իշխանությունները Թրամփին կոչ են արել չմիջամտել երկրի ներքին գործերին

Թեհրանից արձագանքել են Իրանում ցույցերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին: Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին զգուշացրել է զերծ մնալ ճնշման ցանկացած փորձից: «Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է ամերիկյան փրկության փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա: Միջամտության ցանկացած ձեռք, որը մտացածին պատրվակով ոտնձգություն կկատարի Իրանի անվտանգության դեմ, կկտրվի մինչև միջամտության հասնելը՝ ջախջախիչ…

Read More
Թրամփը սպառնացել է Իրանին

Թրամփը սպառնացել է Իրանին

Իրանում զանգվածային ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է միջամտել: Նրա խոսքով՝ եթե Իրանի ուժայինները սկսեն զենք կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, Վաշինգտոնը կփրկի նրանց: «Եթե Իրանը կրակի և դաժանաբար սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց համար սովորական պրակտիկա է, Ամերիկայի Միացյալ Նահանգները նրանց օգնության կհասնի։ Մենք պատրաստ ենք գործելու»,- նշել է Թրամփը Truth Social-ի իր…

Read More
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ. Հաջիև

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ. Հաջիև

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ Բաքուն հետևողականորեն ամրապնդում է իր տնտեսական փոխկապակցվածությունը Երևանի հետ՝ մատակարարելով նավթամթերք և նպաստելով հացահատիկի արտահանմանը հայաստանյան շուկա։ Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում 907-րդ ուղղման վերացմանը՝ Հաջիևն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ աշխատում են խաղաղության ամրապնդման…

Read More
Ուկրաինական ուժերը չեն հարվածել Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Ուկրաինական ուժերը չեն հարվածել Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Խերսոնի շրջանում հյուրանոցին հարվածելուն ուկրաինական ուժերի մասնակցության մասին հայտարարությունները: Գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում բացառապես «հակառակորդի ռազմական թիրախներին, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և այլ օրինական թիրախների՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»: Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալով՝ Խերսոնի մարզի Խորլի գյուղի հյուրանոցի և սրճարանի…

Read More
Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. հաղորդվում է զոհերի մասին

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. հաղորդվում է զոհերի մասին

Իրանում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, դրանք ընդգրկել են առնվազն 36 քաղաք: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում: Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 զոհի և 17 վիրավորի մասին, կան ձերբակալվածներ: Իշխանություններն անվտանգության լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել, ուժայիններն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերահսկողության տակ են վերցրել երկրի բոլոր քաղաքները: Բողոքի ցույցերը…

Read More
ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները

ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները

ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները: Գերատեսչությունից նշել են, որ մասնագետները խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի նավիգացիոն համակարգի բլոկից հանել են թռիչքային առաջադրանքով տեղեկություն: «Տվյալների վերծանումը ցույց է տվել, որ թիրախը եղել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի օբյեկտներից մեկը»,- նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ The…

Read More
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Le Constellation բարում: Զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը: Տուժածներից շատերը ծանր այրվածքներ են ստացել։ Տուժածներին տեղափոխելու համար գործի է դրվել առնվազն տասը ուղղաթիռ և շտապօգնության 40 մեքենա: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 150 բժիշկ և փրկարար՝ հայտնել են Շվեյցարիայի պատկան մարմիններից:…

Read More
Ամստերդամում Ամանորի գիշերը պատմական եկեղեցի է այրվել

Ամստերդամում Ամանորի գիշերը պատմական եկեղեցի է այրվել

Ամստերդամի կենտրոնում հրդեհը ոչնչացրել է 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցին։ Լրատվամիջոցների տվյալով՝ ճարտարապետական հուշարձանը վերականգնման ենթակա չէ: Հրդեհը սկսվել է հունվարի 1-ի կեսգիշերից անմիջապես հետո։ Արտակարգ ծառայությունները հրդեհի տարածման սպառնալիքի պատճառով տարհանել են մոտակա տների բնակիչներին: Հրդեհը մարել են մի քանի ժամում, սակայն շենքը պահպանել չի հաջողվել։ Արտակարգ պատահարի պատճառը դեռ հայտնի չէ: Վոնդելկերկը կառուցվել է նեոգոթական…

Read More
Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը

Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը

Ֆրանսիայի նախագահը երկրի քաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձում հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը: Էմանուել Մակրոնը նաև հաստատել է, որ չի առաջադրվելու նախագահիառաջիկա ընտրությունում: Նրա խոսքով՝ 2026 թվականի վերջին կսկսվի 2027 թվականի նախագահի ընտրությանը նախապատրաստվելու գործընթացը, և դա կլինի վերջին տասը տարվա ընթացքում առաջին նախագահական քարոզարշավը, որին ինքը չի մասնակցի:…

Read More
Ռուսաստանը հայտնել է Խերսոնի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ավելի քան 20 խաղաղ բնակչի մահվան մասին

Ռուսաստանը հայտնել է Խերսոնի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ավելի քան 20 խաղաղ բնակչի մահվան մասին

Ռուսական կողմը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Խերսոնի շրջանը: Հարվածներ են հասցվել այն վայրին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորել են Նոր տարին: Երեք ԱԹՍ գրոհել է Սև ծովի ափին գտնվող սրճարանն ու հյուրանոցը: Նշվում է առնվազն 24 զոհի մասին, այդ թվում՝ մեկ երեխա։ Ավելի քան 50 մարդ տուժել է: ️Դեպքի…

Read More
Իրանը Գրոսսիին կոչ է արել արձագանքել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանը Գրոսսիին կոչ է արել արձագանքել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքների կապակցությամբ Վիեննայում Իրանի ներկայացուցչությունը նամակ է հղել ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին՝ նախազգուշացնելով չտարածման համաշխարհային ռեժիմի համար նման հայտարարությունների լուրջ հետևանքների մասին: Նամակում ընդգծվում է, որ նման սպառնալիքներին պատշաճ չարձագանքելը վտանգում է ԱԷՄԳ-ի հեղինակությունը և խաթարում է միջազգային վստահությունը, որը ձևավորվել է կառույցի գործունեության նկատմամբ:…

Read More
Al Jazeera-ն Նիկոլ Փաշինյանի տեսանյութով է կիսվել

Al Jazeera-ն Նիկոլ Փաշինյանի տեսանյութով է կիսվել

«Ալջազիրա»-ն հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որում վերջինս հարվածային գործիքների վրա է նվագում։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու կից գրել․ «Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն   Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ, Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար: Մեր հայացքները՝ հեռու քեզանից Հայրենիքներ…

Read More
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Վենեսուելայի ռազմատեխնիկական համագործակցության դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Վենեսուելայի ռազմատեխնիկական համագործակցության դեմ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Վենեսուելայի ռազմատեխնիկական համագործակցության դեմ: ԱՄՆ ֆինանսական գերատեսչությունը սահմանափակումներ է մտցրել 10 անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են Վենեսուելա իրանական դրոնների մատակարարման և բալիստիկ ծրագրերի զարգացման հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ միջոցառումներն ուղղված են Իրանի և Վենեսուելայի կողմից մահացու զենքի տարածման դեմ: Նյութերը գեներացվում են…

Read More