Մերցը չի բացառել Գերմանիայի զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել գերմանական զորքերի մասնակցությունն Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին, բայց պայմանով, որ նրանք ծառայեն այդ երկրից դուրս: Հունվարի 6-ին Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո արված նրա հայտարարությունից հետևում է, որ Մերցի համար ընդունելի է գերմանացի խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի երկրներից մեկում: Բունդեսվերի տանկային բրիգադը տեղակայված է Լիտվայում 2025 թվականից: Մինչև 2027…
