
Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի կապիտուլյացիային. Պուտին
Ռուսաստանը հիմք է ընդունում տեղում ձևավորվող իրողություններից և պնդում է, որ դրանք ընդունվեն, ու չի պահանջում, որ Ուկրաինան հանձնվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի շրջանակում։ Նա նաև պնդել է այն դիրքորոշումը, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, ուստի կարելի է համարել, որ «ամբողջ Ուկրաինան մերն է»։…