Միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն. Խամենեի

Միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն. Խամենեի

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է ապրիլի 11-ին Օմանում միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպմանը: Ալի Խամենեին նշել է՝ բանակցությունների հարցում Թեհրանը ոչ չափից դուրս լավատես է, ոչ էլ հոռետես: «Իհարկե, հոռետես ենք ամերիկյան կողմի նկատմամբ, բայց լավատես ենք, երբ խոսքը մեր հնարավորությունների մասին է»,- նշել է նա: Խամենեիի խոսքով՝ միջուկային գործարքի…

Read More
ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե

ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Ուկրաինա: Նա նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այցելել է Օդեսա։ «Ուկրաինայի ժողովուրդն այդքան բան է վերապրել, այդ թվում՝ Ծաղկազարդին Սումիի վրա Ռուսաստանի հարձակումը։ ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է: Մենք կշարունակենք օգնել Ուկրաինային, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանվել այսօր և զսպել ապագա ագրեսիան՝ ապահովելով արդար և կայուն խաղաղություն»,- X-ի միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի…

Read More
Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Սիրիայի միջև լայն համագործակցության հեռանկարները: Բայրամովը երախտագիտություն է հայտնել երկարատև դադարից հետո Սիրիայում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերականգնմանը ցուցաբերած աջակցության համար:  Նա նաև ընդգծել է, որ Բաքուն…

Read More
Կավելաշվիլին ժամանել է Ադրբեջան

Կավելաշվիլին ժամանել է Ադրբեջան

Վրաստանի նախագահը ապրիլի 15-ին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։  Վրացական լրատվամիջոցների տվյալով՝ այցի շրջանակում նախատեսված է Միխեիլ Կավելաշվիլու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան և խորհրդարանի անդամներ։ Ադրբեջանում…

Read More
Ուիթկոֆը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման հնարավորություն է տեսնում

Ուիթկոֆը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման հնարավորություն է տեսնում

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որն ապրիլի 11-ին հանդիպել էր Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը, հայտարարել է՝ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հնարավորություն է տեսնում: «Համաձայնագիրը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է այսպես կոչված հինգ շրջաններին: Սակայն իրավիճակն ավելի բարդ է, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իսկապես խնդրահարույց հարցեր կան»,- ասել է ԱՄՆ…

Read More
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Իրանական կողմի տվյալով՝ քննարկվել են շաբաթ Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները: Ավելի վաղ դրանք քննարկել էին նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետները: Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը նշել է, որ կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության և ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորությունը:  Ըստ թուրքական կողմի՝ առանձնահատուկ…

Read More
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահը ապրիլի 15-16-ը առաջին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում։ Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, այցի շրջանակներում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԳ փոխնախար Լաշա Դարսալիան և խորհրդարանի անդամներ։

Read More
Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի հարցերը

Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի հարցերը

Դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Սիրիայում վերջին զարգացումներն ու հումանիտար իրավիճակը Գազայում։ Այդ մասին հայտնել է Անադոլու գործակալությունը: Արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, հավելել են աղբյուրները։

Read More
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում. Կայա Կալաս

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում. Կայա Կալաս

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ, որը կներառի ստվերային նավատորմը և այլ տարրեր: Նախատեսվում է դրա շուրջ համաձայնության գալ մայիսին։ Այդ մասին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ մեծ փաթեթի նախագծի շուրջ քննարկումներին տեսակապի միջոցով մասնակցել է…

Read More