Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով-Իրակլի Կոբախիձեն ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ

Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով-Իրակլի Կոբախիձեն ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ

Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով՝ տարբեր ոլորտներում, — այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունները շատ սերտ համագործակցություն ունեն, և երկրների միջև առկա հարաբերությունների դինամիկան հիմք է ապագա գործընկերության հետագա զարգացման համար։

«Մենք ուրախ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Իհարկե, բարձր մակարդակի հաճախակի այցելությունները նույնպես դրա ապացույցն են։ Շնորհակալություն Վրաստան գալու համար, Ձեր անձնական աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Մենք շատ սերտ համագործակցություն ունենք ՀՀ կառավարության հետ։ Մենք վստահ ենք, որ այս դինամիկայով, այս տեմպերով, ապագայում մեծ հաջողությունների կհասնենք հարաբերությունների հետագա զարգացման առումով», — ասել է վարչապետը։