Երկու նոր ավտոբուս Ախալքալաքում

Երկու նոր ավտոբուս Ախալքալաքում

Ախալքալաք են բերվել երկու նոր ավտոբուս։ Ավտոբուսների գնումներն իրականացվել են մրցույթի պայմաններին համաձայն։ Քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների ձեռք բերման մրցույթը հայտարարել է ապրիլի 17-ին։ Գնման բյուջեն կազմել է 424178 լարի։ Նոր ավտոբուսները կօգտագործվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում ուղևորներ տեղափոխելու համար։

Քաղաքապետարանը և քաղաքային խորհուրդը համատեղ կորոշեն, թե որ ուղղությամբ պետք է երթևեկեն ավտոբուսները, նաև սպասարկման, կայանատեղի, գների և այլ արդիական հարցերի շուրջ։ Տեղի ունեցած քննարկումների համաձայն՝ տեղական իշխանությունները մտադիր են մունիցիպալիտետում գործարկել հասարակական տրանսպորտի փորձարկման գիծ։ Եթե դա արդարացնի, ապա մունիցիպալտետը հետագայում կընդլայնի հասարակական տրանսպորտի ցանցը։