Վրաստանի դատախազության կողմից կազմակերպված թմրանյութերի դեմ պայքարի արշավի շրջանակներում Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազ Վասիլ Օսիձեն տեղեկատվական հանդիպում է անցկացրել Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում աշակերտների հետ։
Վրաստանի դատախազության տվյալներով՝ դատախազը դեռահասներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել թմրանյութերի օգտագործման պատճառների մասին և ուշադրություն հրավիրել թմրանյութերի օգտագործման լուրջ հետևանքների վրա։
«Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև թմրանյութերի հետ կապված հանցագործությունների էությունը և այս տեսակի հանցագործությունների համար նախատեսված իրավական պատասխանատվությունն ու պատիժները։
Հանդիպումն անցել է ինտերակտիվ ռեժիմով։ Աշակերտները արտահայտել են իրենց կարծիքները և խոսել այս ուղղությամբ իրազեկվածության բարձրացման կարևորության մասին։ Դատախազը համապարփակ պատասխաններ է տվել նրանց հետաքրքրող հարցերին», — նշվում է տեղեկատվության մեջ։
