Վրաստանի հանրակրթական դպրոցներում, դասի ընթացքում, ուսուցիչները նույնպես չեն կարողանա օգտագործել բջջային հեռախոսներ։
Համապատասխան փոփոխությունը նախատեսված է հանրակրթության վերաբերյալ հայտարարված բարեփոխմամբ, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2026-2027 ուսումնական տարում։
Դասի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակելով՝ ուսուցիչները պետք է անձնական օրինակ ծառայեն աշակերտների համար։
«Այն փաստը, որ ուսուցիչը դասի ժամանակ աշակերտների հեռախոսների հետ միասին բջջային հեռախոսը դնում է համապատասխան պահեստային տուփի մեջ, օրինակ կլինի նրանց համար։ Սա ուսուցիչների համար արգելքի բնույթ չունի։ Սա պարզապես անձնական օրինակ է աշակերտների համար։ Սակայն, թե ինչպիսին կլինի ճիշտ կարգավորումը, այս պահին կանոնակարգը մշակված չէ, մենք դրա վրա աշխատում ենք։ Բայց էությունն այն է, որ ուսուցիչը պետք է օրինակ դառնա երեխայի համար», — հայտարարութմ են Կրթության նախարարությունում։
