Ախալցխայում հիմնվում է մանկական բասկետբոլի ակադեմիա

Ախալցխայում հիմնվում է մանկական բասկետբոլի ակադեմիա

Ախալցխայի մանկական բասկետբոլի ակադեմիան սկսում է աշակերտների ընդունելությունը։

Ակադեմիա կընդունվեն Ախալցխայի մունիցիպալիտետում բնակվող 4-ից 14 տարեկան տղաներ և աղջիկներ։ Գրանցվելու համար հարկավոր է դիմել Ախալցխայի թիվ 5 հանրային դպրոցի բասկետբոլի դահլիճ (հասցե՝ Ախալցխա, Փարնավազ Մեփե փողոց, թիվ 6):

Գրանցումը կսկսվի այս տարվա փետրվարի 13-ին, ժամը 18:30-ին։
Դիմորդները տեղում կլրացնեն դիմումի ձևը, որին պետք է ավելացվի երեխայի ծննդյան վկայականը։

Ախալցխայի մանկական բասկետբոլի ակադեմիան ամբողջությամբ ֆինանսավորվում է Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից։