Ապրիլի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը։
Ինչպես Առաքելական բոլոր Եկեղեցիներում, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, նույնպես մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի առթիվ։
Հավարտ սուրբ Պատարագի կատարվեց նաև մանուկների օրհնության կարգ։