Այսօր՝ ապրիլի 20-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ ծառատունկ։
«Աիսի» ընկերությունը, Ախալքալաքի քաղաքապետարանի մասնակցությամբ, Անտառային հիմնդրամի կողմից իրականացվող բնապահպանական ծրագրի շրջանակներում, իրականացվում է ծառատունկ։ Ծառատունկի ընթացքում նախատեսվում է Ախալքալաքում տնկել 600 սոճու և 500 հացենու տնկի:
Ակցիան, որն իրականացնում է Ախալքալաքի ՀԷԿ-ը կառուցող «Աիսի» ընկերությունը ամենամյա է և ուղղված է շրջակա միջավայրի կանաչապատմանը։ Միջոցառումն անցկացվում է Երկրի միջազգային օրվա շրջանակներում, որն իր հերթին նշվում է ամեն տարի ապրիլի 22-ին։
Ծառատունկն իրականացվեց Ախալքալաք-Կարծախ և Ախալքալաք Նինոծմինդա մայրուղիների, ինչպես նաև Ախալքալաքի ՀԷԿ-ի մոտակայքում։
Ծառատունկին մասնակցեցին «Աիսի» ընկերության աշխատակիցները, Սամցխե-Ջավախքի նահնգապետարանի ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ՝ այդ թվում Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի Տեղական ինքնակառավարման մարմինների հետ ծառայության պետ Սոսո Ալիբեկաշվիլին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը եւ այլք։
«Սա շատ ողջունելի նախագիծ է, այս կերպ խնամում ենք մեր հայրենիքը, ստեղծում էկոլոգիապես մաքուր միջավայր, որն էլ իր հերթին կնպաստի մեր և մեր սերունդների առողջ ապրելակերպին»-, մեզ հետ զրույցում նշեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի Տեղական ինքնակառավարման մարմինների հետ ծառայության բաժնի պետ Սոսո Ալիբեկաշվիլին։
Ախալքալաքի քաղաքապետը ուրախությամբ է նշում, որ ծառատունկի ծրագիրն արդեն ավանդույթ է դարձել եւ գնալով ավելանում է տնկիների քանակը։
«Շնորհակալություն եմ հայտնում «Աիսի» ընկերությանը տնկիների նվիրատվության համար։ Մայր բնության էկոլոգիապես մաքրությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, ուստի սիրով ենք իրականացնում այսպիսի ծրագրերը մեր մունիցիպալիտետում»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
«Աիսի» ընկերության աշխատակիցները ՀԷԿ-ի շինարարությունից բացի մունիցիպալիտետում մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացնում, որոնց մաս է կազմում ծառատունկի արշավը։
«Մենք հոգում ենք մարդկանց, շրջակա միջավայրի և տարածաշրջանի զարգացման մասին: Հենց շրջակա միջավայրի նկատմամբ հոգածության շրջանակներում մենք արդեն երկրորդ տարին իրականացնում ենք ծառատունկ, որի շրջանակներում երկու տարվա ընթացքում տնկել ենք մինչև 1500 տնկի։ Տեղի քաղաքապետարանն իր հերթին ամբողջ տարվա ընթացքում խնամում է այս տնկիները։ Ախալքալաքի ՀԷԿ-ի բնապահպանական և սոցիալական ծրագրերը նպաստում են շրջակայքում գտնվող գյուղերի զարգացմանը, ինչպես նաև Ախալքալանի քաղաքապետարանում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնում»-, ասում է «Աիսի» ընկերության բնապահպանական և սոցիալական ծրագրերի ղեկավար Նինո Թևդորաշվիլին:
Նշենք, որ Ախալքալաքի ՀԷԿ-ը կառուցող «Աիսի» ընկերությունը աշխատանքներն իրականացնում է տեղական օրենսդրության և IFC-ի և EIB-ի միջազգային չափանիշներին համապատասխան, որն արտահայտվում է շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների նվազագույնի հասցնելու, համապատասխան մեղմացման միջոցառումների և տեղական բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման մեջ:
About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ծառատունկ Ախալքալաքում – 20.04.2022 Երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանը միտված նոր ծրագիր Ախալքալաքում – 20.04.2022