Վաշինգտոնը հնարավորություն չունի ամբողջությամբ հետևելու, թե որտեղ են հայտնվում Կիև ուղարկված զենքերը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ը քիչ ուղիներ ունի պարզելու, թե Ուկրաինայի կոնկրետ որ տարածք են ուղարկում հակատանկային, հակաօդային և այլ զինատեսակների զգալի մասը։
«Այն ընկնում է մեծ սև խոռոչի մեջ, և կարճ ժամանակ անց դուք գրեթե չեք հասկանում, թե որտեղ են գտնվում զենքերը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
ԱՄՆ զինվորականները մարտի դաշտում չեն, ուստի կախված են Կիևի տրամադրած տեղեկատվությունից։