Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մի քանի շաբաթվա ընթացքում. Բլինքեն 29.04.2022 . Միջազգային

Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մի քանի շաբաթվա ընթացքում. Բլինքեն
		29.04.2022 . Միջազգային


Իրանը կրճատել է միջուկային զենքի ստեղծման համար օգտագործվող նյութերը ձեռք բերելու ժամանակը՝ հասցնելով մի քանի շաբաթի: Ինչպես հայտնել է Anadolu-ն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Միջուկային զենքի ստեղծման հարցում նա Իրանի հաջողությունը բացատրել է Սպիտակ տան նախորդ վարչակազմի սխալ քաղաքականությամբ: Նրա խոսքով՝ Թեհրանին հաջողվել է նման արդյունքների հասնել այն երեք տարվա ընթացքում, երբ ԱՄՆ-ը չի մասնակցել միջուկային գործարքին։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին էլ հայտնել է, որ Իրանը նոր ստորգետնյա արտադրամաս է ստեղծել Նաթանզում, որն արտադրում է ուրանի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգների դետալներ՝ հաղորդում է Reuters-ը։