Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիև

Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալիևը այս մասին հայտարարել է «Հարավային Կովկաս.զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես և մյուս երկրները, և բացահայտ հայտարարում ենք այդ մասին ՝ չթաքնվելով ծառի հետևում: Այո, մենք չենք ժխտում, որ մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է աղճատվեն քաղաքական գերազանցության պատճառով», — ասել է Ալիևը: