Ցուցահանդես Ախալքալաքի ապագայի տանը

Ցուցահանդես Ախալքալաքի ապագայի տանը

Ախալքալաքի Ապագայի տան ցուցասրահը դարձյալ լիքն էր սաների աշխատանքներով, այս անգամ թեման՝ Հարության տոնն էր։

Ապագայի տան տարբեր խմբակների սաներ Հարության տոնի խորհուրդը կրող ցուցանմուշներ էին պատրաստել։  Ինչպես նաև փոքրիկները հանդես եկան երաժշտական բեմականացմամբ. Շարլ Ազնավուրի «Ավե Մարիա»֊ի ուղեկցությամբ հրեշտակի կերպարանքով աղջիկները մոմերով պարային համար ներկայացրին։

Ցուցահանդեսին ներկա էին հայ եւ վրաց եկեղեցիների հոգեւորականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և մունիցիպալիտետի տարբեր գյուղերից ժամանած երեխաներ։

Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը նշում է, որ տարբեր գյուղերի լիազորներ իրենց համայնքների  երեխաներին են բերում, որպեսզի ծանոթանան Ապագայի տան գործունեությանը եւ տեսնեն սաների ձեռագործ աշխատանքները։

Նշենք, որ թեմատիկ ցուցահանդեսներ Ապագայի տանը հաճախ է կազմակերպվում։ Ցուցադրովող հիմնական աշխատանքները ձեռագործության եւ կիառական արվեստի խմբակների սաներինն են։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ցուցահանդես Ախալքալաքի ապագայի տանը – 30.04.2022 Կրթական կենտրոն Դիլիսկա գյուղում – 30.04.2022 Պարի միջազգային օրն Ախալքալաքում – 29.04.2022