Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման վտանգ ՆԱՏՕ-ն չի տեսնում

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման վտանգ ՆԱՏՕ-ն չի տեսնում


Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման անմիջական վտանգ ՆԱՏՕ-ն չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։

«Սակայն մենք մտահոգությամբ արձանագրում ենք, որ միջուկային զենքի կիրառման թեմայով հռետորաբանությունն աճում է: Մեր գնահատմամբ՝ դա հոգեբանական ճնշման տարր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բնակչության նկատմամբ»,- նշել է Ջոանեն:

Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է, որ Մոլդովայի և Վրաստանի համար անմիջական ռազմական սպառնալիք ներկայումս չկա, սակայն նրա կանխատեսմամբ՝ սադրանքներ դեռ կլինեն: