Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրատիսլավայում մասնակցում է Գլոբալ անվտանգության համաժողովին։
Կառավարության ղեկավարը «Twitter» սոցիալական ցանցում գրել է, որ խորացնելով կապերը Եվրամիության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ Վրաստանն ունի սեփական անվտանգությունն ամրապնդելու ներուժ և կարող է ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում և դրանից դուրս։
«Ես ուրախ եմ մասնակցել այս տարվա Բրատիսլավայում անցկացվող Գլոբալ անվտանգության համաժողովին (GLOBSEC 2022): Ակնկալում եմ արդյունավետ հանդիպումներ և զրույցներ: Վրաստանը ներուժ ունի ամրապնդելու սեփական անվտանգությունը՝ խորացնելով կապերը Եվրամիության և տարածաշրջանի գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, դա կարող է ապահովել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։