Ամերիկյան հասարակությունը կորցրել է հետաքրքրությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ. The Hill

Ամերիկյան հասարակությունը կորցրել է հետաքրքրությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ. The Hill



The Hill թերթի սյունակագիր Ուիլյամ Մոլոունիի տվյալներով՝ ամերիկացիները կորցրել են հետաքրքրությունը ուկրաինական իրադարձությունների նկատմամբ և գնալով ավելի քիչ են աջակցում երկրի ակտիվ մասնակցությանն  այդ հարցում։
«Արտաքին պատերազմները սովորաբար ամենաշատ աջակցությունն են ունենում հենց սկզբում, բայց եթե դրանք բավական արագ չեն ավարտվում ողջամիտ ծախսերի շնորհիվ ձեռք բերված վճռական հաղթանակով, հասարակական աջակցությունը և քաղաքական կոնսենսուսը թուլանում են»,- ասել է նա։
Հրատարակությունը մեջբերում է Associated Press-ի և Չիկագոյի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի սոցհարցումների տվյալները։ Պարզվել է, որ մարտին ԱՄՆ բնակիչների ավելի քան 60 տոկոսը կողմ է արտահայտվել, որ Ամերիկան ​​էական դեր խաղա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Մայիսի կեսերին այդ ցուցանիշն իջել է մինչև 45 տոկոս, նվազել է նաև այն ամերիկացիների թիվը, որոնք աջակցում են նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը:
Ուիլյամ Մոլոունին The Hill թերթում հրապարակված հոդվածում նշել է նաև, որ Ռուսաստանին մեկուսացնելու ԱՄՆ փորձերը լիովին ձախողվել են։

Նա մատնանշել է, որ ներկա իրավիճակը հերքում է այն առասպելը, թե Միացյալ Նահանգները համախմբել է ամբողջ աշխարհն իր շուրջը՝ Ռուսաստանին մեկուսացնելու համար: 195 երկրից միայն 65-ն է համաձայնել աջակցել պատժամիջոցների ռեժիմին, հիշեցրել է նա։ Ի դեպ, չհամաձայնողների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, որտեղ ապրում է աշխարհի բնակչության զգալի մասը։