Այսօր՝ հունիսի 3֊ին, գիշերը մոտավորապես 3։30֊ի սահմաններում 55 ամյա կինը իրեն ցած է նետել Ախալքալաքը դեպի նախկին զինվորական ավանին միացնող կամրջից։
Ոստիկանության աշխատակիցների կանչով դեպքի վայր է ժամանել շտապ օգնության խումբը եւ կնոջն անգիտակից հասցրել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը եւ հիվանդանոցում կինը մահացել է։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը նշում է, որ անհնար է եղել փրկել նրա կյանքը, վնասվածքները շատ են եղել եւ հիվանդանոց տեղափոխվելուց 10 րոպե հետո կինը մահացել է։
ՆՔՆ֊ից մեզ հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հետաքննությունն ընթանում է ՔՕ 115֊րդ հոդվածով, որն է՝ ինքնասպանության հասցնել։