Մանուկների օրվան նվիրված միջոցառում Ախալքալաքի գրադարանում

Մանուկների օրվան նվիրված միջոցառում Ախալքալաքի գրադարանում





Այսօր՝ հունիսի 4֊ին, Ախալքալաքի գրադարանի մանկական բաժնի ընթերցողները բաժնի ղեկավար Նինա Զուռնաջյանի գլխավորությամբ կազմակերպել էին միջոցառում։
Ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ՝ Ախալքալաքի փոխքաղաքապետեր Մկրտիչ Մղդեսյանի եւ Թեմուր Մճեդլիձեի գլխավորությամբ, դպրոցների ուսուցիչներ, ծնողներ եւ այլ հյուրեր։
Միջոցառման ընթացքում առաջինից 7֊րդ դասարանի երեխաները հանդես եկան ոտանավորներով, երգերով եւ պարերով։
«Միջոցառմանը մասնակցում են Ախալքալաքի բոլոր դպրոցներից աշակերտներ, նրանց հիմնական մասը մեր ընթերցողներն են, նպատակ ունենք այսպիսի միջոցառումներով ավելի ամրապնդել կապը երեխաների եւ գրադարանի միջեւ։ Նրանք արդեն գիտեն, որ կարող են օգտվել գրադարանից, երբ ցանկանան, իսկ մենք սիրով կօգնենք նրանց»,֊ մեզ հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ Նինա Զուռնաջյանը։

Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, ողջունեց բոլորին, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպամն համար եւ հորդորեց հաջորդին ակտիվ ներգարվված լինեն նաև տղա ընթերցողներ։
Միջոցառման մասնակից երեխաները աշխարհի բոլոր մանուկներին մաղթում են խաղաղություն եւ երազանքների իրականացում։