Շահումյանը միշտ կմնա Արցախի անբաժան մասը. Արցախի ԱԳՆ

Շահումյանը միշտ կմնա Արցախի անբաժան մասը. Արցախի ԱԳՆ



Արցախի ԱԳՆ-ը  հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ։
«30 տարի առաջ՝ 1992 թ․ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը։

Արցախի այս հինավուրց շրջանը, որը կարևոր դերակատարություն է ունեցել հայոց պետականության ու ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ և հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադիր սուբյեկտներից մեկը, զավթվեց թշնամու կողմից, իսկ տեղաբնակները ենթարկվեցին ցեղասպան գործողությունների։ Ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք զգալի կորուստներ։

 

Շահումյանի շրջանի օկուպացիայի պատճառով բնակչության մեծ մասը ստիպված լքեց պատմական հայրենիքը և բնակություն հաստատեց արտերկրում։

 

Հայրենազրկման այդ ցավը չի սպիացել թե՛ շահումյանցիների, թե՛ ողջ արցախահայության ու հայ ժողովրդի սրտերում։ Մենք երբեք չենք համակերպվելու Շահումյանի շրջանի կորստի հետ։ Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։

 

Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը»,- նշված է հայտարարության մեջ։