ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել չեղարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ օգնելու երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ: Նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բաչելետն իր մտահոգությունն է հայտնել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքի վիճակի վերաբերյալ, որի վրա կարող է ազդել COVID-19-ի բռնկումը: «Պատվաստումների բացակայության, առողջապահական սահմանափակ ենթակառուցվածքների և սննդի անկայուն իրավիճակի պայմաններում այս ազդեցությունը կարող է ծանր լինել հատկապես խոցելի բնակչության համար»,- ասել է նա:
Հանձնակատարի խոսքով՝ պատժամիջոցների մասնակի թուլացումը կարող է դրդել ԿԺԴՀ-ին՝ բացելու մարդասիրական աջակցության ուղիները, ներառյալ՝ ՄԱԿ-ի անձնակազմի ներկայությունը պետության տարածքում։