Նիկարագուայի հետ հարաբերություններում Ռուսաստանի ռազմավարությունն անակնկալ էր ԱՄՆ-ի համար՝ գրում է The Hill-ը։
Ավելի վաղ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան մարդասիրական նպատակներով թույլատրել էր երկրում օտարերկրյա զինվորականների, այդ թվում՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Հոնդուրասի, Գվատեմալայի, Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Մեքսիկայի, Սալվադորի և ԱՄՆ-ի զորքերի ժամանակավոր ներկայությունը։ Խոսքը ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ռազմանավերի ու ինքնաթիռների ժամանակավոր տեղակայման մասին է։
Սա կարող է լինել ռուսական զորքերի առաջին նշանակալից հայտնվելը Կենտրոնական Ամերիկայում։
Պարբերականը նշում է, որ եթե Ռուսաստանը ռազմանավեր ուղարկի Նիկարագուա, կողմերը կարող են ապագայում համաձայնագիր կնքել ռուսական նավատորմի մշտական հիմունքներով տեղակայման մասին, ինչը կհանգեցնի նրան, որ Մոսկվան Կենտրոնական Ամերիկայում կունենա ռազմածովային բազաներ։
Հոդվածագիրը ելքը համարում է Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ Վաշինգտոնի մոտեցումների վերաիմաստավորումը: «Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը դժվարացել է, քանի որ այդ պետությունները գնալով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում մեծ տերությունների պայքարի պայմաններում»,- եզրափակել է պարբերականը: