Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին

Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին



Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հաստատել է, որ նախագահ Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահի ընտրություններին և երկրորդ ժամկետով ղեկավարել երկիրը: Այդ մասին նա հայտնել է CNN-ի եթերում։

Ժան-Պիեռը նաև հերքել է New York Times-ի պնդումները, որ Բայդենի 79-ամյա տարիքը խնդիր է երկրորդ ժամկետով առաջադրվելու համար: Նա ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմն այդ հարցին ուշադրություն չի դարձնում: Սպիտակ տան մամուլի քարտուղար նշել է, որ նախագահ Բայդենը կենտրոնացած է երկրի քաղաքացիների համար աշխատելու և նրանց կյանքը բարելավելու ուղղությամբ։