Ուկրաինան Արևմուտքից զենք չստանալու դեպքում պատրաստ է «բահերով» կռվելու. Կուլեբա

Ուկրաինան Արևմուտքից զենք չստանալու դեպքում պատրաստ է «բահերով» կռվելու. Կուլեբա



Արևմտյան զենքի մատակարարման դադարեցման դեպքում Ուկրաինան կշարունակի դիմակայել Ռուսաստանին և ռազմական գործողությունները կիրականացնի բահերով՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան՝ ARD հեռուստաալիքի եթերում։
Ուկրաինացի նախարարը հորդորել է Արևմուտքին արագացնել զենքի մատակարարումը Կիևին։
Նրա խոսքով՝ ռազմական օգնությունն ուշ ստանալու դեպքում Կիևը, իհարկե, շնորհակալություն կհայտնի դրա համար, «բայց շատ բան կկորցի, շատ մարդիկ կմահանան»:
Նախարարը խոստովանել է, որ Կիևի ռազմական ռեսուրսները զգալիորեն զիջում են Մոսկվայի հնարավորություններին։ Նա հավելել է, որ Արևմուտքը չպետք է աջակցի այն գաղափարին, թե Ուկրաինան կհամաձայնի զիջումներին՝ զենքի մատակարարման բացակայության դեպքում։
Կուլեբան Արևմուտքին կրկին կոչ է արել «օգնել Ուկրաինային հաղթելու»։ Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրները «պետք է անտեսեն դիվանագիտական ​​կարգավորման կոչերը» և աջակցեն Կիևին՝ նրան մեծ քանակությամբ ժամանակակից ծանր սպառազինություն մատակարարելով։
Հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ արևմտյան երկրները պայմանավործախություններ ունեն Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։ Մասնավորապես, արգելք է դրված մի շարք զինատեսակների վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան որոշել է Կիևին չտալ ինքնաթիռներ և տանկեր և հավելել է, որ Ուկրաինան տեղյակ է այդ համաձայնության մասին։
Լեհաստանի արտաքին գործերի նախկին նախարար և Եվրախորհրդարանի ներկա պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին էլ պնդում է, որ Եվրոպան իրավունք ունի միջուկային զենք տրամադրելու Ուկրաինային։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ կառույցի օգնությունը Կիևին հասել է 2 մլրդ եվրոյի: