Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանը չի օգտագործել իր ամբողջ ներուժը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Շատերը շտապեցին ենթադրել, որ այն պարտվել է Ուկրաինայի հետ բախման ժամանակ: Ռուսաստանը հզոր պետություն է՝ մեծ պոտենցիալով, դրա միայն մի մասն է ներգրավված մարտերում»,- ասել է Մորավեցկին երեքշաբթի Վարշավայում դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը։
Միաժամանակ Լեհաստանի վարչապետը նշել է, որ ԵՄ որոշ երկրներ դեմ չեն, որ ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը։ «Եվրոպական համերաշխության մեջ ճեղքեր են գոյացել, կան երկրներ, որոնք ավելի շուտ կաջակցեն Ուկրաինային զենքը վայր դնելու հարցում, քան պաշտպանական ներուժն ուժեղացնելու»,- ասել է նա: