Մակրոնը մերժել է կառավարության հրաժարականը

Մակրոնը մերժել է կառավարության հրաժարականը



Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է նախարարների կաբինետի հրաժարականը, որը ներկայացրել էր վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Այդ մասին հայտնում է Le point-ը։
Նշվում է, որ Ֆրանսիայի ղեկավարն ակնկալում է, որ կառավարությունը «կշարունակի կատարել իր առաքելությունը»։ Միաժամանակ Մակրոնը մտադիր է «կառուցողական լուծումներ» գտնել խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներում։
Կառավարության հրաժարականը ներկայացվել է հունիսի 19-ին ավարտված խորհրդարանական ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքում իշխող դաշինքը կորցրեց Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) մանդատների մեծամասնությունը։

Քաղաքական գործիչների մեծ մասի կարծիքով՝ առաջիկա հինգ տարում Էմանուել Մակրոնին լուրջ խնդիրներ են սպասում, նա ստիպված կլինի մեծ դժվարություններով իրականացնել իր ծրագիրը։