Լրատվամիջոցների հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն օրենքի և ազատ խոսքի ու լրագրողների իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» գործակալության արգելափակման վերաբերյալ «Լուրերի» հարցին:
«Առաջացող խնդիրները մենք մեր գործընկերների հետ կարգավորում ենք երկկողմ ձևաչափով»,- նշեց ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովան հույս հայտնեց, որ նման միջադեպեր հնարավորինս քիչ կգրանցվեն, և երկկողմ հարաբերությունները կզարգանան նաև լրատվության ոլորտում: