Մոսկվան պատրաստ է մոտ ժամանակներս ընդունելու սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը. Զախարովա

Մոսկվան պատրաստ է մոտ ժամանակներս ընդունելու սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը. Զախարովա



Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում միջադեպերը վկայում են սահմանազատման հանձնաժողովի պլանային և կանոնավոր աշխատանքի արդիականության և անհրաժեշտության մասին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին:
«Մենք պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում ընդունելու հանձնաժողովի երկրորդ նիստը: Կողմերն այդ մասին պայմանավորվել են մայիսի 24-ին»,- նշեց դիվանագետը:

Նա կարևորեց անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: