Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների բանակցությունները. օրակարգում ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամային իրավիճակն էր։
ՌԴ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ կողմերը, մասնավորապես, քննարկել են թուրքական առևտրային նավերի անվտանգ ելքը և ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը։
Արձանագրվել է նաև, որ թուրքական «Ազով կոնկորդ» նավն արդեն դուրս է եկել Մարիուպոլից և ուղևորվում է Նովոռոսիյսկ:
Թուրքական կողմն էլ հայտնել է, որ Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հացահատիկի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել։