հունիսի 21-ին ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը կազմակերպել էր հանդիպում Ախալքալաքի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների համար՝ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները և առկա համագործակցության կարևորությունը թեմայով։
Հանդիպումը վարեց Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախագահ Նատո Բաչիաշվիլին։
Արտաքին գործերի նախարարությանն առընթեր «ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոն»-ը իրականացնում է «Արևմտյան ինտեգրման գործընթացում իրազեկման և ներգրավվածության բարձրացում Վրաստանի շրջաններում» նախագիծը։
Ծրագիրն իրականացվում է Կենտրոնի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ համատեղ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ։