Մեծ Բրիտանիան մտադիր է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին սուր դեֆիցիտի դեպքում, գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով էներգետիկ անվտանգության ապահովման արտակարգ պլանը։ Երկրի գազատրանսպորտային համակարգը միացված է Նիդերլանդներին և Բելգիային:
Ըստ պարբերականի՝ Թագավորության նման քայլը սպառնում է խաթարել միջազգային համագործակցության միտումը էներգետիկ ոլորտում։
Այս առնչությամբ եվրոպական գազային ընկերությունները Մեծ Բրիտանիային կոչ են արել չընդհատել ԵՄ-ի հետ համագործակցությունը։ Նրանք նաև նախազգուշացրել են, որ Թագավորության անջատումը Նիդերլանդներին և Բելգիային միացնող գազատարներից կարող է հակառակ արդյունքն ունենալ հենց Բրիտանիայի համար, եթե գազի երկարատև պակաս առաջանա: Ջեռուցման շրջանին Մեծ Բրիտանիան մեծ ծավալներով գազ է ներկրում ԵՄ-ից։