Գերմանիայում կայացած G7-ի գագաթնաժողովն ամենաանհաջողն էր վերջին տարիներին. Politico

Գերմանիայում կայացած G7-ի գագաթնաժողովն ամենաանհաջողն էր վերջին տարիներին. Politico



G7 երկրների գագաթնաժողովը, որը հունիսի 26-28-ը Գերմանիայի նախագահությամբ անցկացվեց Բավարիայի Էլմաու ամրոցում, ամենաանհաջողն էր վերջին մի քանի տարվա ընթացքում։ Նման կարծիք են հայտնել Politico-ի սյունակագիրները:
Մեկնաբանելով իրենց տեսակետը՝ հոդվածի հեղինակները բացատրել են, որ գագաթնաժողովի մասնակիցների միջև բոլոր հարցերի շուրջ կային տարաձայնություններ։

Ըստ տեղեկությունների՝ Փարիզը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչություն հովանավոր պետություն՝ չնայած Ուկրաինայի նախագահի պահանջին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: