Ուկրաինական և ռուսական կողմը գերիների փոխանակում են իրականացրել: Յուրաքանչյուր կողմի վերադարձվել է 144 զինծառայող։
ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ ազատ արձակված ուկրաինացիների մեծ մասը ծանր վիրավոր է:
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունից էլ հայտնել են, որ փոխանակված ռազմագերիների թվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ռուսական կողմին հանձնված զինվորականները։