Պատարայի ջրամբարի ջրընդունիչ հանգույցը պատրաստ է. Արցախի նախագահը ծանոթացել է հնարավորություններին 11.07.2022 . Արցախ

Պատարայի ջրամբարի ջրընդունիչ հանգույցը պատրաստ է. Արցախի նախագահը ծանոթացել է հնարավորություններին
		11.07.2022 . Արցախ


Արցախի մայրաքաղաքը շուտով խմելու ջրի խնդիր չի ունենա: Պատարայի ջրամբարի տարածքում պատրաստ է ջրընդունիչ հանգույցը, որի միջոցով համանուն գետի ջուրը խողովակաշարով տեղափոխվում է Ստեփանակերտ:

Գեորգի Հայրիյան (Արցախի ջրային կոմիտեի նախագահ— Ջուրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայանին կից տարածքում, որի միջոցով արդեն կսնուցվի թիվ 1 մաքրման կայանը:

Պատարայի ջրամբարի կառուցման հանձնարարականը 10 ամիս առաջ Ջրային կոմիտեն ստացել է Արցախի նախագահից: Արայիկ Հարությունյանն այսօր տեղում ծանոթացել է հիդրոհանգույցի հնարավորություններին՝ ռազմավարական որակելով տնտեսական ծրագիրը:

Հարություն Հակոբյան (նախագծող ընկերության ղեկավար— Պատվարի հատակի նիշը 902 մետրն է, կատարինը՝ 955 մետր, ստացվում է, որ պատվարի բարձրությունը 53 մետր է, բայց որից 51 մետր է լինելու առավելագույն բարձրությունը ջրի: Այդ դեպքում ջրամբարի հայելու մակերեսը 40 հեկտար է լինում:

Պատարայի ջրամբարը Արցախի անկախության տարիների ամենամեծ տնտեսական ծրագիրն է: 22 կիլոմետրանոց խողովակաշարի անցկացման համար ծախսվել է 5 միլիարդ դրամ: Խողովակաշարը Պատարա գետից ձգվում է Ստեփանակերտ՝ ջուր մատակարարելով ավելի քան 10 բնակավայրի և ոռոգելով 2500 հա տարածք:

Գեորգի Հայրիյան — Այս պահին հնարավոր է տեղափոխել մինչև 100 լիտր ջուր վայրկյանում, քանի որ դեռևս ջրամբարը չկա: Ջրամբարը լինելուց հետո ավելի քան 2020 լիտր ջուր կարող ենք տեղափոխել այս նույն խողովակաշարերով, խողովակաշարը չենք փոխի: Ու կա մեկ առանձնահատկություն, որ խողովակաշարի արժեքի մեջ ընդգրկված է նաև 2500 հեկտարի ոռոգման համար նախատեսված մայր ջրատարը:

Պատարայի ջրամբարի հայելու մակերեսը կկազմի 40 հեկտար, իսկ ծավալը՝ մինչև 6,5 միլիոն խորանարդ մետր: Նախագծողները ջրթող են նախատեսել, որ տարածքում բնապահպանական խնդիրներ չլինեն:

Հարություն Հակոբյան — Պատարա գետի ձորակը իդեալական և կլիմայական, և բուսական բոլոր հարմարություններն ունի` դառնալու առողջապահության և հանգստի գոտի: Ջրամբարն օգնելու է դրան, լավանալու է ֆիտոկլիման, այսինքն՝ մեղմանալու է կլիման, ձմռանը լինելու է հարաբերականորեն տաք, իսկ ամռանը՝ հարաբերականորեն զով, քան կլիներ առանց ջրամբարի: Երկրորդ՝ ջրամբարում ուղղակի կուտակվելու են վարարաջրերը:

Պատարայի ջրամբարի նախագիծը պատրաստ էր դեռ 2007-ից, սակայն բացառապես գյուղատնտեսական նպատակով: 2021-ի երաշտից հետո որոշում կայացվեց փոփոխել նախագիծն ու ջուր տեղափոխել նաև Ստեփանակերտ ու հարակից գյուղ