ԵՄ խորհուրդը հաստատել է Խորվաթիայի անդամակցությունը եվրագոտուն 12.07.2022 . Միջազգային

ԵՄ խորհուրդը հաստատել է Խորվաթիայի անդամակցությունը եվրագոտուն
		12.07.2022 . Միջազգային


Եվրոպական Միությունը հաստատել է Խորվաթիայի որոշումը 2023 թ. հունվարի 1-ից եվրագոտուն միանալու վերաբերյալ: Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«ԵՄ խորհուրդն ընդունել է անհրաժեշտ իրավական ակտերը։ Խորվաթիան կդառնա ԵՄ 20-րդ երկիրը, որը կմիանա եվրագոտուն»,- ասված է փաստաթղթում։

Հունիսի 24-ին այդ որոշումը հաստատվել էր ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, իսկ հուլիսի 5-ին դրան հավանություն էր տվել Եվրախորհրդարանը: