Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների երրորդ նախընտրական բանավեճը չեղարկվել է՝ մասնակցությունից երկու թեկնածուի հրաժարվելու պատճառով, երկուշաբթի հայտնել է Sky News-ը։
Հեռուստաբանավեճը պետք է տեղի ունենար երեքշաբթի երեկոյան։ Պահպանողական կուսակցության պատգամավորները մտահոգված են, որ այն կվնասի կուսակցության վարկանիշին՝ ցուցադրելով նրա անդամների միջև տարաձայնությունները՝ նշում է հեռուստաալիքը։
Հեռուստաբանավեճից հրաժարվող թեկնածուներն էին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։
Առաջին նախընտրական բանավեճը տեղի է ունեցել ուրբաթ՝ հուլիսի 15-ին։ Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 17-ին, և մարքեթինգային հետազոտությունների ու վերլուծության Opinium գործակալության անցկացրած հարցման համաձայն՝ հաղթող է ճանաչվել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը:
Հեռուստադիտողների 24%-ի կարծիքով՝ Սունակը բանավեճում ավելի լավ է հանդես եկել, քան մյուս թեկնածուները։ Համայնքների պալատի հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդհաթը և միջազգային առևտրի գծով փոխքարտուղար Փենի Մորդոնը զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը՝ ստանալով, համապատասխանաբար, 19% և 17%:
Հեռուստադիտողների ամենաքիչ ձայները ստացել են արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ու կանանց և հավասարության հարցերով նախկին փոխնախարար Քեմի Բադենոկը՝ համապատասխանաբար, 15% և 12%:
Հարցմանը մասնակցել է ITV հեռուստաալիքի բանավեճին հետևած 1010 մարդ: