Սերգեյ Լավրովը հնգօրյա այց կկատարի Աֆրիկայի երկրներ 23.07.2022 . Միջազգային

Սերգեյ Լավրովը հնգօրյա այց կկատարի Աֆրիկայի երկրներ
		23.07.2022 . Միջազգային


Ռուսաստանի արտործնախարար Սերգեյ Լավրովը հնգօրյա աշխատանքային այց կկատարի Աֆրիկայի երկրներ՝ փոխանցում է РИА Новости-ն։

Նախարարը կմեկնի Եգիպտոս, Եթովպիա, Ուգանդա և Կոնգոյի Հանրապետություն՝ քննարկելու միջազգային, տարածաշրջանային օրակարգերն ու երկկողմ համագործակցությունը:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ վերջին տարիներին Մոսկվան ակտիվորեն վերականգնում է իր դիրքերը Աֆրիկյան մայրցամաքում: