ՌԴ-ն դուրս է գալիս «Միջազգային տիեզերակայան» նախագծից. CNN

ՌԴ-ն դուրս է գալիս «Միջազգային տիեզերակայան» նախագծից. CNN



Ռուսաստանը նախատեսում է 2024 թվականից հետո դուրս գալ միջազգային տիեզերակայանի շրջանակներում աշխատանքից, ինչը ուժեղ հարված կլինի նախագծի համար, հայտնում է CNN-ը:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԱ-ի «Միջազգային տիեզերակայան» ծրագրի տնօրեն Ռոբին Գեյթենսը հայտնել է, որ Ռուսաստանից դեռ ծանուցում չի ստացել նախագծից դուրս գալու մասին։
Ռուսաստանը բազմիցս սպառնացել է դուրս գալ նախագծից, սակայն այս սպառնալիքը, ըստ երևույթին, ավելի էական է և ստացել է Վլադիմիր Պուտինի հավանությունը, հայտնում է CNN-ը: Երկու շաբաթ առաջ ՆԱՍԱ-ն և «Ռոսկոսմոս»-ը հայտարարեցին «խաչաձև թռիչքի» գործարքի մասին, որի համաձայն սեպտեմբերին երկու ռուս տիեզերագնացները կմեկնեն «Միջազգային տիեզերակայան» ամերիկյան տիեզերանավով, իսկ երկու ամերիկացի տիեզերագնացները՝ ռուսականով: Դեռևս պարզ չէ՝ արդյոք «Միջազգային տիեզերակայանից» Ռուսաստանի դուրս գալու ծրագրերը կազդե՞ն այս պայմանավորվածության վրա:
Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է «Միջազգային տիեզերակայանի» աշխատանքը մինչև 2030 թվականը երկարաձգելու մտադրության մասին, սակայն ռուսական կողմը դրական պատասխան չի տվել։

Ինչպես հաղորդում է EADaily-ն, 2024 թվականից հետո «Միջազգային տիեզերակայան»  նախագծից Ռուսաստանի դուրս գալու որոշումն արդեն ընդունվել է։ Այդ մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի նոր գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովը։