Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը, որն աշխատանքից հեռացվել է Բանդերայի մասին հայտարարություններից հետո, երկու-երեք շաբաթից կվերադառնա Կիև՝ չորեքշաբթի հայտարարել է դիվանագետը։
Հարցին, թե արդյոք Կիև իր հետկանչը հաստիքային կամ կարգապահական ազատման հետևանք է, Մելնիկն իր հեռանալը որակել է որպես «սովորական գործ», որը, սակայն, կապված է նաև նրա դիվանագիտական մեթոդների հետ։
«Հավանաբար, չպետք է այդքան հաճախակի չափն անցնեի»,- ասել է դիվանագետը։ Ըստ նախկին դեսպանի՝ իր խոսքերը «միշտ ինքնաբուխ են եղել»։ Այն, որ նա ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել էր «նեղացած երշիկ», սխալ էր, հավելել է Մելնիկը:
Դիվանագետը քննադատության է ենթարկվել նաև ուկրաինացի ազգայնական առաջնորդ Ստեպան Բանդերայի մասին իր մեկնաբանությունների համար: Գերմանիայից լրագրողի հետ հարցազրույցում, որտեղ նացիզմի հերոսացումը օրենքով արգելված է, Մելնիկը նացիստների հանցակից Բանդերային անվանել է «ազատության մարտիկ», ինչպես նաև հերքել է նրա մասնակցությունը լեհ բնակչության սպանություններին։ Գերմանիայի ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել Մելնիկի հայտարարությունները Բանդերայի մասին, սակայն դրանք դիտարկել է որպես անձնական հայտարարություն, այլ ոչ թե Ուկրաինայի կառավարության դիրքորոշում:
Դիվանագետը հայտնել է, որ ներկա պահին, իր իսկ խոսքով, «կանգնած է խաչմերուկում» և չգիտի հետագա անելիքների մասին, թեև «Կիևում մի քանի առաջարկներ կան»։