Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը. Արցախի ոստիկանություն 28.07.2022 . Արցախ

Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը. Արցախի ոստիկանություն
		28.07.2022 . Արցախ


Հուլիսի 28-ին՝ ժամը 16:50-ին, Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել, որ նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:
 
 
«Վ. Շահնազարյանի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Վնասի չափը պարզվում է»,- նշված է գրառման մեջ: