Բլինքենը Կուլեբային պատմել է Լավրովի հետ իր հեռախոսազրույցի մասին 30.07.2022 . Միջազգային

Բլինքենը Կուլեբային պատմել է Լավրովի հետ իր հեռախոսազրույցի մասին
		30.07.2022 . Միջազգային


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային պատմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի մասին: Այս մասին ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Վերջինս տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը:

Դիվանագետի խոսքով՝ Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

ԱՄՆ պետքարտուղարն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են նաև Սև ծովով գյուղմթերքի արտահանման համար հումանիտար միջանցք ստեղծելու մասին համաձայնագիրը: