Համերգ՝ նվիրված «Ջավախք» ժողովրդական համույթին

Համերգ՝ նվիրված «Ջավախք» ժողովրդական համույթին





Հուլիսի 31-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին ինչպես  «Ջավախք» երգի եւ պարի ժողովրդական համույթը, այնպես էլ, մունիցիպալիտետի գյուղական համույթները։
Տոմսերից գոյացած գումարը հատկացվելու է  օգոստոսի 15-ին Հունաստանում կայանալիք փառատոնին «Ջավախք»   երգի եւ  պարի համույթի մասնակցության ծախսերն հոգալու համար։
Համերգի ընթացքում  երաժշտական կատարումներով հանդես եկան  մշակույթի տան Աշուղական դպրոցի սաները, իսկ «Ջավախք» համույթի սաները ներկայացրին հունական սիրտակի պարը:
«Ջավախք» համույթը շնորհակալություն է  հայտնում բոլոր նրանց, ովքեր ներկա եղան համերգին և ցուցաբերեցին իրենց աջակցությունը: