44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված մեր հայրենակիցները վայելել են հայաստանյան պետական կառույցների, գերատեսչությունների և կազմակերպությունների համակողմանի օժանդակությունն ու աջակցությունը։
Օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 18-ը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության կազմակերպած՝ Սևանի «Ծովինար» ռազմամարզական ճամբարում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Արցախից տեղահանված 114 աշակերտներ։ Այդ մասին ասված է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:
Դրա համար հիմք է հանդիսացել Արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմում-խնդրանքը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ինչի արդյունքում գերատեսչությունն արցախցի երեխաներին է զիջել իր աշխատակիցների երեխաների համար նախատեսված 114 տեղը։