Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի սահմանին նոր ճանապարհային կամրջի բացմանը

Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի սահմանին նոր ճանապարհային կամրջի բացմանը





Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Դեբեդ գետի վրայով նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողությանը։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միջոցառմանը կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն վրաց-հայկական սահմանի մոտ Դեբեդ գետի վրայով նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողությանը», – ասված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այսօր ժամը 14:00-ին կմեկնարկի կամրջի բացման արարողությունը։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։